Գրետա Թանբերգ – Կլիմայի փոփոխության դեմ պայքարող ակտիվիստ. «Մենք՝ երեխաներս, և ապագա սերունդներն են, որ այս բոլորի հետևանքներից տառապելու են, եթե ձախողենք։»
Մեր մարտահրավերները հսկայական են: Ոչ մի ազգ միայնակ չի կարող լուծել դրանք: Բայց միասին մենք կարող ենք օգնել, սովորել, դասավանդել, հոգալ, նորամուծություն կատարել:
Միլլի Բոբբի Բրաուն – ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան. «Մենք ունենք կիրք, կրակ և փոփոխություններ կատարելու գաղափարներ»:
Անտոնիու Գուտերեշ – ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար. «Ես խորապես համոզված եմ, որ գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու այլ տարբերակ չկա, բացի գլոբալ արձագանքներից»:
Ամեն ինչ հնարավոր է։ Համընդհանուր խնդիրներ` համընդհանուր լուծումներ։
2020 թվականին ՄԱԿ-ը կսկսի մարդկանցով առաջնորդվող գլոբալ զրույց, թե ինչպես մենք միասին կարող ենք ձևավորել մեր ապագան: Միացե՛ք գլոբալ զրույցին: Եկե՛ք ձևավորենք ապագան՝ միասին: